News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կենդանիների մշտադիտարկման գործակալությունը արդեն երրորդ օրն է Թբիլիսիի կենտրոնում անցկացնում է արջի որոնողական աշխատանքներ: Անցած երեկոյան Թբիլիսիի բնակիչներից մեկը՝ Իզոլդա Կեւլիշվիլին, մշտադիտարկման ծառայությանը հայտնել է, որ արջին տեսել է Իկալտո փողոցում՝ իր տան մոտ:

Նրա խոսքով՝ դա փոքրիկ արջուկ չէր, բայց եւ մեծահասակ արջ էլ չէր:

Գործակալության ներկայացուցիչները  մտադիր են վերծանել Իկալտո փողոցում տեղադրված տեսահսկման սարքերի նկարահանումները:

Քաղաքի կենտրոնում անցկացվող որոնողական աշխատանքներին ներկայումս մասնակցում է փրկարարների 4 անձնակազմ:

Արջին փնտրում են անցած գիշերվանից: Գործակալությունից պնդել են, որ ո՛չ Թբիլիսիի Կենդանաբանական այգում, ո՛չ կրկեսում չեն հաստատել գիշատչի փախուստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ