News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չարիքը, որ ուրվականները գերեզմաններից, արտերկրից գալիս քվեարկում էին, այսօր վերացրեցինք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենգրքի «սուտ մատնության» դրույթի փոփոխության շուրջ ձեռք բերված համաձայնությանը։

«Քվեարկված ցուցակների հրապարակման համար հայ հասարակությունը, քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմադիր ուժերը  պայքարում են 15 տարի շարունակ եւ դա համարվել է չլուծվող հարց: Ես կարծում եմ՝ երբ որ նման չլուծվող հարցը  լուծվում է, այդ կապակցությամբ պետք է շնորհավորել բոլոր այն մարդկանց, որոնք ուզում են Հայաստանում կառուցել ժողովրդավարություն»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Ամեն դեպքում,  ՀԱԿ պատգամավորը նշել է, որ չնայած այս փոփոխություններին, իրենց սրտով չէ նոր Ընտրական օրենսգիրքը։ «Ընտրական օրենսգրքի շուրջ մենք նույն համաձայնագրում գրել ենք, որ կոնսենսուս չունենք: Մասնավորապես վարկանիշային տարածքային ցուցակների համակարգը բացարձակապես մերժում ենք: Մենք Ընտրական օրենսգիրքը չենք համարում լավը, համարում ենք, որ այնտեղ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք ռեժիմին հնարավարություն են տալիս չարաշահելու ադմինիստրատիվ ռեսուրսը։ Խոսքը նրա մասին է, որ այն ոսկե պաշարը՝ 500 հազար ձայնի, որը որպես վերջին հնարավորություն էր օգտագործում իշխանությունը, երբ ձայնի խնդիր էր ունենում, այդ պաշարից ազատվում ենք։ Քվեարկությունը լինելու է միայն ՀՀ-ում գտնվող ողջ ընտրողների կողմից»,-ասաց Կոնգրեսի ներկայացուցիչն ընդգծելով, որ իրենք բացել են դեպի ժողովրդավարության հաղթանակ տանող դուռը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 19-ին Ընտրական օրենսգրքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեց 104 կողմ, 4 դեմ  եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բարձրացրել էր այն հարցը, որը մտահոգում է ընդդիմադիրներին. «Խնդիրը հետեւյալն է. ոչ թե դեմ ենք ձեռք բերված համաձայնությանը եւ դրա տեքստին, այլ դրա արտացոլմանը, մասնավորապես,  քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի դիսպոզիցիային, որը տվյալ խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսում նաեւ անզգույշ մեղքով ընտրական հանձնաժողովին դիմելու համար, եթե քաղաքացին բավարար հնարավորություն չի ունեցել ստուգելու: Այսինքն մենք սուտ ցուցմունք տալու նույն նորմը կիրառում ենք ավելի պարզեցված եւ անզգույշ մեղքի պայմաններում, ինչն անընդունելի է»:

Նույն տեսակետն են արտահայտել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ