Բեռնատարը, որին հոկտեմբերի 14-ին բախվել էր Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսը, կայանված է եղել ճանապարհից դուրս: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: «Այս պահին ունեցած տեղեկատվության համաձայն` բեռնատարը սխալ վայրում կայանված չի եղել»,- ասաց փոխնախարարը:
Թե որն է եղել վթարի պատճառը, փոխնախարարը նշեց, որ պետք է սպասել հետաքննության ավարտին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանում Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:
Հայաստան տեղափոխվածները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից: