News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամեն ինչ անում ենք, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների մասին օրինագիծն ինչքան հնարավոր է շուտ ընդունվի Ազգային ժողովի կողմից: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները կարգավորելու մասին նախարարությունը հիշեց միայն Տուլայում անցած տարի տեղի ունեցած ողբերգական վթարից հետո: 10 ամսվա ընթացքում նախագիծը մշակվեց, ուղարկվեց Ազգային ժողով, առաջին ընթերցումն անցավ:

«Ազգային ժողովն իր պրոցեդուրաներն ունի և կանցնի, և բնական է` մենք կփորձենք ավելի արագացնել: Միայն օրենքի նախագծով հարցը չի լուծվում, պետք է  խնդրին ամբողջական մոտեցում ցույց տալ, հասարակության մասնակցությունն էլ պետք է լինի»,- ասաց նախարարը:

Փոխնախարար Արամ Արսենյանն էլ հավելեց, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելիս օրենքում փոփոխություններն իրականացվեն, որը հնարավորություն կտա բացառել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների անվան տակ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը:

«Տոմսերի վաճառքի վրա վերահսկողությունն ավելի շատ պետք է լինի, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը պետք է կատարվի պատվերով, պայմանագրի առկայության դեպքում, ուղևորների անվանացանկը ևս պետք  վերահսկվի: Ոչ կանոնավորի և կանոնավորի միջև տարբերություն պետք է լինի»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով փոխհատուցմանը` Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո փոխհատուցում չի լինելու, քանի որ կանոնավոր ուղեւորափոխադրում չէր, սակայն դրամական օգնություն կտրամադրվի` որպես բարի կամքի դրսեւորում: Այնուամենայնիվ, նախարարությունը պատրաստվում է այնպիսի փոփոխություններ մտցնել օրենքում, որը հնարավորություն կտա կատարելու ուղեւորի ապահովագրություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ամենաշատ