News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը չի փոխել իր դիրքորոշումը Հարավային Կուրիլների ու Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ «Կիոդո» գործակալությունը, վկայակոչելով ճապոնական կառավարությունում իր աղբյուրները, հայտնել էր, որ Տոկիոն քննարկում է Մոսկվայի հետ խաղաղ պայմանագիր կնքելու հնարավորությունը՝ Ճապոնիային երկու, այլ ոչ թե չորս Կուրիլյան կղզիների փոխանցման պայմանով։

«Կիոդոն» նշում է, որ նոր մոտեցման նախաձեռնողը վարչապետ Սինձո Աբեն է եղել, որը սեպտեմբերի վերջին իր մտահղացման մասին հայտնել է արտգործնախարար Ֆումիո Կիսիդեին։ Ճապոնական կառավարությունը Ռուսաստանի համար բանակցային դիրքորոշում կձեւակերպի այն բանից հետո, երբ կուսումնասիրի հասարակական արձագանքը իր նախաձեռնություններին։

«Դա իրականությանը չի համապատասխանում,- ասել է դիվանագետը, երբ նրան խնդրել են մեկնաբանել այդ տեղեկությունը,- Մեր երկրի դիրքորոշումը չի փոխվել՝ մենք կողմ ենք բոլոր չորս հյուսիսային կղզիների պատկանելիության հարցի լուծմանը ու դրա հիման վրա խաղաղ պայմանագրի կնքմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ