News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ու նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հետ, որի ընթացքում պայմանավորվել են, որ պետք է համատեղ ջանքեր գործադրեն Մոսկվայի ու Վաշինգթոնի միջեւ հարաբերությունների աննորմալ վիճակից դուրս գալու ուղիներ գտնելու համար։

Գորբաչովը լրագրողներին պարզաբանել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին Բեյքերի նախաձեռնությամբ։ Ընդ որում երեքն էլ համաձայնել են, որ աշխարհում այսօր ստեղծված իրավիճակը , մանավանդ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները, «առանձնահատուկ տագնապ» են առաջացնում։

Բուշ ավագը համաձայնել է ԽՍՀՄ նախագահի առաջարկին, որ «քաղաքական վետերանները պետք է անեն այն ամենն, ինչ իրենց ուժերի սահմանում է, որպեսզի օգնեն երկու երկրներին դուրս գալ այդ բարդ դրությունից, որում հիմա գտնվում են նրանց հարաբերությունները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ