News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Arloopa ընկերության Roller Coaster VR խաղը, հոկտեմբերի 18-ից հասանելի է Oculus Store-ում: Այս մասին NEWS.am–ի թղթակցին տեղեկացրեց ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արման Աթոյանը:

Մի քանի ամիս առաջ թողարկված խաղն Google Play- ում արդեն ունի 100 000-ից ավելի ներբեռնում, իսկ թողարկումից մեկ ամիս հետո դիմել էր Oculus Store-ի խաղացանկում ներառվելու համար:

« Մի քանի փուլ անցանք՝ Oculus Store- ում ներառվելու համար: Այս հարթակում շատ բարձր որակական հատկանիշներ ունեցող խաղերն են ներառվում, պահանջներն իրոք շատ խիստ են: Սակայն որոշակի շտկումներ եւ որակական բարեփոխումներ անելուց հետո, վերջապես հաստատվեց Roller Coaster-ի հասանելիությունը Oculus  Store-ում»,- ասաց Արման Աթոյանը:

Arloopa ընկերությունը այս օրերին մասնակցում է նաեւ Բեռլինում լրացված իրականության (AR)  AWE EUROPE 2016 խոշոր ցուցահանդեսին՝ ներկայացնելով սեփական AR լուծումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ