News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նոր հրապարակումով, որում կառավարությանը ներկայացնում է իրավիճակ փոխելու համար անհրաժեշտ երկու կարեւոր քայլի առաջարկ:

Ըստ այդմ, նա առաջարկում է վերացնել նախարարությունների եւ այլ գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվները կոռուպցիայի ռիսկերը վերացնելու համար, եւ վավերացնել ապօրինի հարստացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան հոդվածը: Տեր-Պետրոսյանն իրավացիորեն արձանագրում է, որ եթե չլինի պայքար կոռուպցիայի դեմ, ապա Հայաստանում չի փոխվի ոչինչ եւ զգուշացնում, արդեն ոչ թե դեֆոլտով, այլ Հայաստանի ու Ղարաբաղի կորստով:

Ուշագրավ է, որ ՀԱԿ առաջնորդը ընդամենը օրերի տարբերությամբ չարագույժ տնտեսական աղետի մասին ահազանգից անցնում է կառավարությանը կառուցողական առաջարկի: Այդ տրանսֆորմացիան տեղի է ունենում նաեւ խորհրդարանում ուշագրավ զարգացումներին զուգահեռ: Այստեղ հայտարարվել է Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների եւ ընդդիմության, կամ այսպես ասած 4+4 ֆորմատի միջեւ նոր համաձայնության մասին, որ վերաբերում է ընտրակեղծիքների մասին հայտարարությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն` եթե դրանք չեն ապացուցվում:

Այդպիսով, 4+4 ֆորմատն, ըստ էության, համաձայնության է եկել չապացուցվող հայտարարությունները քրեական պատասխանատվության ենթարկելուն, եթե դրանք արվել են դիտավորությամբ: Թե ինչպես է որոշվելու դիտավորությունը, պարզ չէ, սակայն այստեղ ակնհայտն այն է, որ ընտրական խաղի կանոնների շուրջ տեղի է ունենում հերթական պայմանավորվածությունը, երբ անցյալ օրերին թվում էր, որ մինչ այդ ձեռք բերված եւ ոչիշխանական ուժերի շուրթերով պատմական որակված համաձայնությունը մոտենում է տապալման, իսկ Տեր-Պետրոսյանն էլ այդ ամենը գնահատել էր որպես թատրոն:

Շատ հետաքրքրական է, որ դրանից հետո, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը թատրոն ասելով նկատի չուներ իշխանությունների հետ ԸՕ շուրջ բանակցությունը, այլ ՏԻՄ ընտրություններն ու ԿԸՀ կազմի նշանակումը:

Եվ ահա, արդեն կառուցողական ոգով հանդես է գալիս հենց ինքը` ՀԱԿ առաջնորդը: Եվ երբ այդ զիգզագը համեմատում ենք ԸՕ շուրջ տեղի ունեցող զարգացումների զիգզագի կամ վայրիվերումների հետ, ապա ներդաշնակությունը բավականին նկատելի է, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանությունն ու ոչիշխանական ուժերը եկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ փաթեթային փոխհամաձայնության մի նոր չափաբաժնի, կամ այսպես ասած ընդլայնել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացի համար անհրաժեշտ «հիմնադիր» կապիտալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ