News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նորմանդական քառյակը» հաստատել է Դոնբասում կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասով առաջարկները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին «քառյակի» հանդիպման արդյունքներով հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Նորմանական քառյակի» առաջնորդների՝ այս տարվա առաջին գագաթաժողովն անցկացվել է Բեռլինում: Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի եւ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը սկսվել է երեկ երեկոյան եւ ավարտվել կեսգիշերն անց:

Բանակցություններից հետո Մերկելը նշել է, որ, ինչպես եւ կանխատեսում էր, հրաշք տեղի չունեցավ: Բայց, ըստ նրա, բանակցություններն ամեն դեպքում օգտակար էին: «Անհրաժեշտ է մշտապես եւ կանոնավորապես նման հանդիպումներ անցկացնել՝ այս առաջընթացի ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար: Սրանք մեծ խնդիրներ, որոնց առջեւ մենք կանգնած ենք»,- նշել է Գերմանիայի կանցլերը:

Ռուսաստանի նախագահն իր հերթին ընդգծել է, որ Բեռլինում բանակցությունների բոլոր մասնակիցները համաձայնել են, որ իրավիճակը հարկավոր է կարգավորել Մինսկի համաձայնությունների հիման վրա: Ըստ նրա՝ ցավոք, մարդասիրական բնույթի հարցերում շատ առաջընթաց արձանագրել չի հաջողվել:

Փոխարենը հանդիպման մասնակիցները հաստատել են Դոնբասում ծանր տեխնիկայի պահպանման կետերում եւ դուրսբերման գոտում ԵԱՀԿ առաքելությունն ընդլայնելու պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ