News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հարավային Քալիֆորնիայի բնակիչը մեղավոր է ճանաչվել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու փորձի համար: Նրան 30 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Այս տարի ավելի վաղ 25-ամյա Մուհանադ Բադաուին նույնպես մեղավոր էր ճանաչվել հանցավոր համաձայնության մեջ՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու նպատակով եւ մի շարք այլ հանցագործություններում:

Բադաուին եւ մեկ այլ քալիֆորնիացի՝ 25-ամյա Նադեր Էլհուզայլը, ծրագիր են մշակել, որի համաձայն՝ Էլհուզայլը պետք է օդանավով Մերձավոր Արեւելք մեկներ՝ այնտեղ ԻՊ-ին միանալու համար: Բադաուին Էլհուզայլին իր բանկային քարտն է տվել, որպեսզի վերջինը կարողանա մինչեւ Իսրայել ավիատոմս գնել՝ Թուրքիայում տարանցման 6-ժամյա դադարով:

Գործի նյութերի համաձայն՝ Էլհուզայլն ու Բադաուին սոցցանցերում քննարկել են ԻԼԻՊ-ի կողմից կիրառվող այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են գլխատումն ու ահաբեկչությունները: Նրանց գրառումներում նշվում է, որ «Ալլահի գործի համար պայքարելն ու մարտի դաշտում մեռնելն օրհնություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ