News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հազարավոր բրիտանացի նույնասեռական տղամարդիկ, որոնք ժամանակին դատապարտվել էին ներկայումս արդեն չեղարկված օրենքների խախտումների համար, հետմահու կռեաբիլիտացվեն, հայտարարել է Բրիտանիայի կառավարությունը։ Նրանք, ովքեր անցյալում եղել են դատապարտված, բայց ողջ են մնացել մինչեւ օրենքների չեղարկումը, հնարավորություն ունեն «մաքրել» իրենց անունը՝ անցնելով իրավաբանական գործընթաց, որի ընթացքում նրանց դատվածության մասին տվյալները հեռացվում են արխիվներից, գրում է BBC–ն։

Դատապարտված գեյերին ռեաբիլիտացնելու սկզբունքային որոշումը ընդունվել էր մաթեմատիկոս Ալան Թյուրինգի արդարացումից հետո, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վճռորոշ ավանդ էր ունեցել գերմանական «Էնիգմա» սարքի կոդերի վերծանման գործում։

Պատերազմից հետո Թյուրինգին դատապարտել են նույնասեռականության համար։ 1952-ին դատարանը պարտավորեցրել էր նրան անցնել հորմոնալ թերապիա , որը ճնշում է սեռական ցանկությունները։ Մեղադրական դատավճռի պատճառով նա նաեւ զրկել էր գաղտնի նյութերի հետ աշխատելու իրավունքից ու ստիպված է եղել դադարեցնել հետազոտությունները։ 1954-ի հունիսին 41 տարեկանում Թյուրինգին մահացած էին գտել ՝ թունավորման հետքերով։

Թյյուրինգի ռեաբիլիտացման պահանջով արշավը մի քանի տարի շարունակվել է։ Կառավարություն է ներկայացվել երկու հանրագիր՝գիտնականին ներում շնորհելու խնդրանքով։ Նախարարները սկզբում հրաժարվում էին՝ շեշտելով, որ դատավճռի հիմքում այն ժամանակաշրջանում գործող օրենքներն էին։ 2013-ի դեկտեմբերին Թյուրինին ներում է շնորհել Եղիսաբեթ 2-րդը։

Տղամարդկանց միջեւ սեռական հարաբերությունները Անգլիայում ու Ուելսում քրեական հանցագործություն էին համարվում մինչեւ 1967 թ․, Շոտլանդիայում մինչեւ 1980, իսկ Հյուսիսային Իռլանդիայում՝ 1982 թ․։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ