News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանվելու մասին քաղաքացիները պետք է անմիջապես տեղեկացվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Քաղաքացիները բողոքում են, որ իրենց տուգանքների մասին չեն հայտնում, իսկ հետո միանգամից ծանուցում են ուղարկում գույքի կամ բանկային հաշիվների կալանքի մասին: Այս կապակցությամբ Կարեն Կարապետյանն արդարադատության նախարարին հանձնարարել է հետեւել, որ գույքի արգելանքի որոշումներ կայացվեն միայն այն դեպքում, եթե հայցը լիովին համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին: Հանրապետության գլխավոր հարկադիրին նա հանձնարարել է առաջարկներ ներկայացնել քաղաքացիներին տուգանքի մասին անհապաղ ծանուցելու հնարավորության մասին:

«Ինչպես հարմար է՝ կլինի էլեկտրոնային փոստով, հեռախոսային հաղորդագրությամբ կամ որեւէ այլ միջոցով»,- ամփոփել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ