Հալեպում հոկտեմբերի 20-ին ուժի մեջ է մտել հումանիտար դադարը։ Սիրիայի ԶՈւ հայտարարության մեջ ասվում է, որ դադարը կտեւի տեղական ժամանակով 08։00-19։00–ն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Սիրիայի կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր իր դիրքերից զորքերը հետ քաշելու մասին։ Իշխանությունները ձեռնարկել են բոլոր միջոցները, որպեսզի իրականացնեն խաղաղ բնակիչների եւ վիրավորների տարհանումը, ինչպես նաեւ ապահովեն արեւելյան թաղամասերից զինված գրոհայինների դուրսբերումը։