Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցի խաղողագործներին վճարել են ամբողջ գումարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Սմբատ Ղազարյանը` նշելով, որ խաղողագործների 60 տոկոսին վճարվել էր գումարը, իսկ մնացին չէ, որոնք, անցած շաբաթ նույնպես ստացել են մթերած խաղողի դիմաց գումարը:
«Մի մասին գումարը վճարվել էր, մյուսին` ոչ: Անցած շաբաթ բոլորի գումարը տվեցին, այլեւս պարտք չկա» ,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նորանշանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 28-ին այցելել էր Վայոց ձորի Աղավնաձոր գյուղ, հանդիպում ունեցել խաղողագործների հետ եւ խոստացել լուծել գումարի խնդիրը:
Նշենք, որ «Վեդի ալկո» ընկերությունը 140 միլիոն դրամի պարտք ուներ խաղողագործներին: