News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ռոստովում կարկանդակ ուտելու արագության մրցույթում 1 րոպե 17 վայրկյան ցուցանիշով հաղթել է բժշկական քոլեջի հայազգի ուսանող Արմեն Երիցյանը:

Ուսանողը խոստովանել է, որ մրցույթին մասնակցելու որոշումն ինքնաբուխ է եղել: Նրա խոսքով՝ հաղթելուն օգնելու գլխավոր գաղտնիքը ջուրն էր, որը նա մշտապես խմել է ծամելիս: Այս մասին հայտնում է donnews.ru-ն:

Բացի ֆուտբոլի տոմսի գլխավոր մրցանակից, հաղթողը ստացել է «Ամենաանհագ ախորժակի համար» դիպլոմ, գավաթ, երկրպագուների կապտադեղին շարֆ, «Քաղաքի ձայնը» ներկայացում-զբոսանքի 2 տոմս եւ այլ մրցանակների թվում 10 հազար ռուբլու չափով  սերտիֆիկատ «Կուչկովի կարկանդակներ» սրճարան հաճախելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ