News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, 103 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ ձայներով ընդունել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ հարակից նախագծերի փաթեթը:

Վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, որ նախօրեին 5 խմբակցությունների ձեռքբերված համաձայնությունը չի թեթեւացնում իրավիճակը եւ նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է. «ՀՀ դատարաններում եթե մեկը զրպարտեր եւ դիտավորյալ բողոքներ ներկայացնել, կարող էին այդ հարցը քննարկել: Սա նույն մեխանիզմն է՝ բառից բուն իմաստով, հայեցակարգային իմաստով կարող են մեկնաբանել, ինչպես կամենան, ուստի կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին»:

Իր հերթին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե 15 տարի պայքարել են, որպեսզի ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն. «Ես ցանկանում եմ շնորհավորել ՀՀ-ում ժողովրդավարության կողմնակիցներին այս կարեւոր նվաճման համար»,-ասաց նա:

Նշենք, որ օրինագիծն առաջարկում է հրապարակել քվեարկածների ցուցակները, որպեսզի բացառի կասկածները, թե օգտագործվել են քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների ձայները։ Այդ ցուցակները տեղամասային ընտրական հանձնաժողովներից կփոխանցվեն  ընտրատարածքային հանձնաժողովներին, իսկ դրանք էլ հաջորդ օրը ժամը 12։00–ից սկսած՝  24 ժամվա ընթացքում պետք է սքանավորեն եւ հրապարակվեն ԿԸՀ կայքի առանձին բաժնում։ Դրանցից յուրաքանչյուրին կկցվեն տեղամասերի եւ ընտրական տարածքի համարները։

Առաջարկվում է բոլոր ընտրատեղամասերում մշտական նկարահանում իրականացնել եւ հեռարձակել օնլայն ռեժիմով։ Նկարահանման եւ տեսանյութերի փոխանցման ու պահպանման կարգը կմշակի հանձնաժողովը, որում իշխանությունը չի ունենա վճռորոշ ձայն։ Այդ նույն հանձնաժողովը կընտրի նկարահանող կազմակերպությանը։

Առաջարկվում է քրեական պատիժ սահմանել ուրիշի փոխարեն քվեարկելու համար՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 800-ապատիկ չափով տուգանք կամ մինչեւ 2 տարվա ազատազրկում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
Պայքարե՛ք ընտրական կանոնները խախտողների, ոչ թե դրանց դեմ պայքարողների դեմ. իրավապաշտպան ՀԿ-ներ
ԱԺ-ում քննարկող ԸՕ 1548 հոդվածն ակնհայտորեն ուղղված է ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգերի դեմ, այլեւ քրեական հետապնդման սպառնալիք է հանդիսանում ահազանգած անձանց նկատմամբ...
Ամենաշատ