News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արդեն 4-րդ օրը բերանը կարած եւ հացադուլ հայտարարած Վարդենիսի 40-ամյա բնակիչը հանդիպում է պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այսօր` հոկտեմբերի 20-ին, կառավարության դիմաց Արմեն Երանոսյանը բողոքի ակցիա էր իրականացնում եւ պահանջում կառավարությունից աջակցել իրեն` կրկին Վարդենիսի ոսկու հանքում աշխատանքի ընդունվել:

«Ես էլ եմ մարդ, ես էլ եմ ուզում ապրել: Ինձ իբր հարբած են բռնացրել աշխատանքի տեղում ու հեռացրել են: Ես չեմ կարող ապրել առանց աշխատանքի ու պահանջում եմ, որ ինձ նորից աշատանքի ընդունեն: Ես արդեն չորս օր է` հրապարակում եմ անցկացնում, ոստիկաններն ինձ գողանում են, նորից բաց են թողնում»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Երեւանի Հանրապետության հրապարակում Վարդենիսի բնակիչը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել: Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա հարբած վիճակում գնացել է աշխատավայր՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան այդ վիճակում նկատելով՝ աշխատանքից հեռացրել է:

Արմեն Երանոսյանը ամուսնացած չէ, նա ապրում է մոր եւ եղբոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:

Տպել
Ամենաշատ