News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսիում տեղակայված Conti Federal Services ընկերությունը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից պատվեր է ստացել Իսրայելի տարածքում գաղտնի օբյեկտի շինարարության համար, հայտնում է Newsru–ն։

Janes Defense–ի տեղեկություններով՝ պայմանագրի արժեքը 64.6 մլն դոլար է։ Պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 2018-ի նոյեմբերի 28-ին։

Federal Business Opportunities կայքը գրում է, որ օբյեկտի պատվիրատուն ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսն է։ Օբյեկտը ներառելու է 4000 քառ/մ մակերեսով ապաստարան, 2150 քառ/մ մակերեսով օժանդակ օբյեկտներ, 50 քառ/մ մակերեսով աղբի օբյեկտներ, 450 քառ/մ տարածքով վարչական շենքեր, 1900 քառ/մ տարածքով թունելներ եւ 2200 քառ/մ մակերեսով պահեստներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ