News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարությունը կշարունակի Սիրիայի եւ Իրաքի հայերի ինտեգրմանն ուղղված ծրագրերը: Այս մասին հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում նոր Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, կառավարությունը նախատեսում է իրականացնել սիրիահայերի եւ իրաքահայերի ինտեգրմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաեւ համահայկական կառույցների հետ համատեղ մշակել հայապահպան ծրագրեր։ 

Վարչապետը նշել է, որ պետություն-մասնավոր համագործակցության ոլորտում առանձնահատուկ է սփյուռքի ներուժի օգտագործումը. «Բազմաթիվ ոլորտներում սփյուռքի մեր հայրենակիցներն ունեն հարուստ փորձառություն եւ գիտելիքներ, որոնց փոխշահավետ ներդրումը կարող է ստեղծել հասարակական նոր որակներ, առաջ բերել նոր գաղափարներ, ներմուծել մշակութային նոր ձեւաչափեր, բերել նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել գլոբալ մրցունակ ապրանքներ եւ ծառայություններ: Կառավարությունը կնախաձեռնի սփյուռքի գործարար ներուժը ներգրավող միջոցառումներ եւ նախագծեր: Կարեւոր է նաեւ մեր սփյուռքի հայրենակիցներին «մեկ պատուհանի» սկզբունքով խորհրդատվական ծառայությունների մատուցումը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ