News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը քաղաքական հարակիրի արեց: Այս ողբերգական տեսակետն արտահայտեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Մեդիա կենտրոն»-ում կայացած հանդիպման ժամանակ:

«Ռուսների համար ամեն ինչ արեցինք, որ նրանք բարելավեն հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,- հայտարարեց Պապյանը:

Շարունակելով մեղադրել Հայաստանի իշխանություններին՝ Պապյանը նշեց, որ Ռուսաստանից միակողմանի կախվածությունը խորացել է: «Պատասխանը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում այլընտրանքի ստեղծումն է»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է գիտակցի, որ չի կարող իր ուղեծրում պահել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին: «Հարկավոր է Մոսկվային ընտրության առջեւ կանգնեցնել: Եթե մեր դաշնակիցը մեզ չի պաշտպանում, ուրեմն ի՞նչ դաշնակից»,- հարցադրում արեց Պապյանը:

Որպես լուծում նա առաջարկեց դեպի Արեւմուտք շարժվել: «Պետք չէ սպասել, որ նրանք քայլեր կանեն, նման բան չի լինի»,- վստահեցրեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ