News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտ է ուսումնասիրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության աշխատանքների արդյունավետությունը։ Այս մասին հոկտեմբերի 20-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է տրանսպորտի,  կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նա վստահեցրեց, որ վատնումների ցանկացած փորձ կկանխվի։  «Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք շարունակելու, եւ շարունակելու ենք արդյոք։ Սակայն դա ընդհանուր առմամբ, իսկ մինչ այդ ես պատրաստ չեմ պատասխանել հարցերին մանրամասնորեն»,– ասել է նախարարը։

«Հյուսիս-Հարավ» մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման երթեւեկության ժամանակը, ինչպես նաեւ լեռնային մի շարք հատվածների ուղղման եւ նոր` ավելի ուղիղ ճանապարհահատվածների կառուցման հաշվին ճանապարհն այժմյան 556 կմ-ից կհասցնի 495 կմ-ի (Արարատ քաղաքից Վայոց ձորի մարզով մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, իսկ այնտեղից՝ մինչեւ Քաջարան քաղաք):

Շինարարությունն ընդհանուր առմամբ շուրջ 960 մլն դոլար կարժենա: Նախագծի հիմնական վարկատուն Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ