«Գրանդ Քենդիի» նախագահ Կարեն Վարդանյանը նախաձեռնել է հերթական բարեգործությունը՝ 90 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն են ստացել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորականների անչափահաս երեխաները:
Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ առանց տան հիմնական կերակրողի մնացած 11 ընտանիքների 18 երեխաներից յուրաքանչյուրին 5 միլիոն դրամ է նվիրաբերվել: