News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այժմ հայկական դեղորայքն ազատ կվաճառվի Ռուսաստանի դեղատներում: Այս մասին հոկտեմբերի 20-ին՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:

Նրա խոսքով՝ միասնական շուկան արդեն կայացած է, նշանակում է՝ Հայաստանում գրանցված դեղորայքը կարող է ազատ վաճառվել Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում եւ Ղրղզստանում: Այդ երկրներում կրկնակի գրանցում կատարելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: Միակ ճյուղը, որն առայժմ չի ազատականացվել՝ պետգնումներն են, որտեղ պահպանվում է ավելի էժան գնի պահանջը՝ փոխադարձ փոխարինելի դեղորայքը հաշվի առնելով: «Եթե աս ճյուղն էլ ազատականացնենք, ապա խոշոր դեղագործական ընկերությունները շուկայում այլ ազդեցություն ձեռք կբերեն»,- պարզաբանեց Գաբրիելյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին կառավարության նիստում հավանության է արժանացել ԵՏՄ երկրներում դեղորայքի շրջանառության միասնական սկզբունքներ եւ մոտեցումներ սահմանելու մասին համաձայնագրին միանալու արձանագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ