News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը $1.2 մլն սաղմնային ներդրում է ստացել Learn Capital վենչուրային հիմնադրամից: Այս մասին նշվում է ընկերության հայտարարության մեջ:

SoloLearn ծրագրավորում սովորեցնող ամենամեծ հարթակն այս ներդրումը ստացել է «բջջային հավելվածի ժողովրդականությանը բարձրացնելու համար»:

Սիլիկոնյան հովտում գործող Valley VC Learn Capital վենչուրային հիմնադրամը հիմնականում ֆինանսավորում է տրամադրում լավագույն եւ ամենախելացի ուսուցման համար լուծումներ առաջարկող ստարտափներին:

SoloLearn-ի համահիմնադիր Եվա Հյուսյանի խոսքերով ծրագրավորում իմանալը օր օրի անհրաժեշտություն է դառնում, եւ հարթակի ստեղծողները նպատակ ունեն ծրագրավորման ուսուցումը դարձնել ինտերակտիվ եւ էլ ավելի լայն մասսաների հասանելի դարձնել: SoloLearn-ը ոչ թե hard-core (փորձառու)  ծրագրավորողների, այլեւ սկսնակների համար է ստեղծված: Հարթակն, ըստ էության, ծրագրավորման ուսուցումը վերածում է փուլային հետաքրքիր խաղի: Հաղթահարելով յուրաքանչյուր փուլը՝ սովորողը ինտերակտիվ դասերի, կոդավորման խնդիրների միջոցով  հնարավորություն է ստանում ուսուցման պրոցեսը դարձնել ոչ միայն օգտակար, այլեւ զվարճալի:

«Հետաքրքրական է այն փաստը, որ վերջերս հարթակից սկսել են օգտվել նաեւ մեծ թվով փախստականներ, որոնք ցանկանում են ծրագրավորում սովորել»,- հավելում է Եվա Հյուսյանը:

Ստարտափն այս պահին ունի 11 մլն օգտատեր, իսկ հարթակում օրական 1 մլն կոդավորման գործողություն է կատարվում:

Հավելվածի վեբ տարբերակի հետ մեկտեղ գործում են նաեւ  iOS, Android եւ Windows Mobile տարբերակները:

Հիշեցնենք, որ 2015 թվականին SoloLearn-ը ներառվել էր  մինչեւ $10 մլն ներդրում ստացած Սիլիկոնյան հովտի լավագույն 10 ստարտափների ցանկում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ