News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լատվիայի 3 ընդդիմադիր կուսակցությունները Սեյմի պրեզիդիում դիմում են ներկայացրել կրթության եւ գիտության նախարար Կարլիսա Շադուրսկիկի հրաժարականի պահանջով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով «Սոգլասիա» կուսակցության մամուլի ծառայությունը։

Նախարարն ավելի վաղ մանկավարժների աշխատավարձերի բարեփոխումների մասին որոշում էր կայացրել, ինչի հետեւանքով նրանցից շատերի աշխատավարձը պակասել էր։

«Այսօր Սեյմի «Սոգլասիե» Սոցիալ–դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր կրթության եւ գիտության նախարար Կարլիսա Շադուրսկիկի հրաժարականի պահանջով դիմում է ներկայացրել։ Դրա պատճառը Լատվիայում ուսուցիչների աշխատավարձերի բարեփոխումներն են, որի հետեւանքով Ռիգայում ուսուցիչների 26 տոկոսի աշխատավարձը կրճատվել են։ Այս նախաձեռնությունը պաշտպանել են «Տարածաշրջանային դաշինք» եւ No sirds Latvijai կուսակցությունները»,– ասել է Ռիգայի քաղաքապետ, «Սոգլասիե» կուսակցության ղեկավար Նիլ Ուշակովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ