News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված եւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կարապետյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Է. Կարապետյանը բարեկամուհու հետ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղակայված մթերային խանութ մուտք գործելիս, առանց որեւէ առիթի, անհիմն, իր անձի առավելությունը խանութի մուտքի մոտ վճարային տերմինալից գումար փոխանցող Գրիշա Զոլյանի նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված՝ հարվածել է վերջինիս եւ պահանջել մի կողմ գնալ ու ճանապարհ տալ:

Դեպքի վայրում գտնված Սերյոժա Ղարաբաղցյանի դիտողությունից վրդովված` Է. Կարապետյանը վիճաբանել է վերջինիս ու Գ. Զոլյանի հետ եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող ծալովի դանակը, հրել ու քաշքշել է Ս. Ղարաբաղցյանին, ինչը նկատել է վերջինիս եղբայրը՝ Էդմոնդ Ղարաբաղցյանը, ով եղբորը դանակով հարվածելու փորձ կատարելու համար բռունցքով հարվածել է Է. Կարապետյանին եւ հորդորել է հանգիստ պահել իրեն, սակայն վերջինս տեւական ժամանակ խախտել է հասարակական կարգը:

Չնայած գոռգոռոցի եւ հայհոյանքի ձայներից հավաքված անձինք Գ. Զոլյանի հետ փորձել են խափանել Է. Կարապետյանի կողմից հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները, սակայն վերջինս չի ենթարկվել, դիմադրություն ցույց տալով՝ շարունակել իր խուլիգանական գործողություններն ու դիտավորությամբ դանակով հարվածել է Գ. Զոլյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այդ տեսնելով՝ Ս. Ղարաբաղցյանը դիմել է փախուստի, սակայն Է. Կարապետյանը հետապնդել եւ դանակով դիտավորությամբ հարվածել է նաեւ նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ Է. Կարապետյանը մի խումբ անձանց հետ շարունակել է խուլիգանական գործողությունները եւ բռնություն է գործադրել դեպքի վայրում գտնված Գարսեւան Ղարաբաղցյանի նկատմամբ. նախ՝ դանակի բռնակի մասով հարվածել է Գ. Ղարաբաղցյանի գլխին, այնուհետեւ գոտկատեղից հանել է որպես զենք օգտագործվող «Մակարով» տեսակի ատրճանակը, դրա բռնակի մասով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում Է. Կարապետյանը չի ենթարկվել նաեւ դեպքի վայրում գտնված այլ անձանց՝ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները խափանելու պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց եւ շարունակել է իր խուլիգանական գործողությունները:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Էմիլ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Էմիլ Կարապետյանի վերաբերյալ գործի նախաքննությունը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ