News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալական Թուրին քաղաքում գործող Vallette բանտում բացվել է ռեստորան՝ Liberamensa անունով, հայտնում է Lenta -ն։

Ռեստորանը շաբաթական ընդամենը երկու օր է այցելուներ ընդունելու՝ ուրբաթ ու շաբաթ երեկոյան՝ ընդ որում մուտքը բաց է լինելու 20։00-20։30 ժամանակահատվածում։ Liberamensa-ում սեղանը պետք է նախապես պատվիրել, ընդ որում հայտնելով ոչ միայն անուն ազգանունը, այլեւ ծննդյան վայրն ու օրը։

Liberamensa-ի ամբողջ անձնակազմը բանտարկյալներից է կազմված։ Կերակրատեսակներ պատրաստելու համար օգտագործվում են բանտի պարտեզում աճեցված բանջարեղենը։ Հացը նույնպես թխում են բանտում։ Ճաշացանկը փոխելու են երեք շաբաթը մեկ։

Liberamensa-ի տերերը կարծում են, որ ռեստորանում աշխատանքի ժամանակ բանտարկյալների ձեռք բերած մասնագիտական հմտությունները կօգնեն նրանց բանտից դուրս գալուց հետո ավելի ադապտացված լինել կյանքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ