News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ մենք ունենք բավարար կարգավորումներ արտաբյուջետային միջոցների վերաբերյալ, սակայն Լեւոն Տեր - Պետրոսյանի առաջարկություն է արել, որը ենթակա է քննարկման: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով առաջին նախագահի առաջարկին, թե նախարարությունները պետք է հրաժարվեն արտաբյուջեներից:

«Որպես իրավաբան առավել կարեւորում եմ այն հանգամանքը, թե ինչպես են այդ արտաբյուջետային միջոցները ծախսվում, ծախսման թափանցիկությունն ինչ աստիճանի վրա է եւ արդյոք այդ միջոցների ծախսման վրա տարածվում են «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի ընթացակարգերը, այսինքն նախատեսված գումարի ծախսումը չպետք է լինի հայեցողական, կամայական, քաղաքացիների համար ոչ տեսանելի: Իմ կարծիքով, մենք ունենք բավարար չափով կարգավորումներ, սակայն սա առաջարկ է, որը ենթակա է քննարկման, որի արդյունքներով էլ կլինի որոշակի վերաբերմունք կամ որոշում»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր - Պետրոսյանն այդ առաջարկն արել էր մի քանի օր առաջ: Մի քանի նախարարներ արդեն հայտարարել են` պատրաստ չեն հրաժարվել արտաբյուջետային միջոցներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ