News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ չի կարող ունենալ: Այս մասին այսօր ` հոկտեմբերի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ապօրինի հարստացման քրեականացումը նշանակում, որ իրավապահ մարմինը կարող է հարցնել համապատասխան պաշտոնյանին` Ձեզ մոտ առկա է ծախսերի աճ, որը համադրելի չէ Ձեր ստացած եկամուտին, որտեղից այդ գումարը: Հետադարձ ուժի մասին. սա ցանկություն չէ, բարի կամք չէ, քաղաքական կամք չէ. ցանկացած օրենք կամ արարք եթե քրեականացվում է, ուղղակիորեն պետք է համապաստանի ՀՀ սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապաստախան դրույթներին: Սա նշանակում է` եթե բնույթով խստացնող է, չի կարող ունենալ հետադարձ ուժ»,- ասաց նախարարը:

Նշենք, որ ապօրինի հարստացման քրեականացումը ներառված է ՀՀ կառավարության նոր ծրագրում: Նոր կառավարության համար, ըստ պատասխանատուների, կարեւորագույն խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Այն ամրապնդելու համար կիրառվելու է ապօրինի հարստացման քրեականացում, ընդլայնվելու է չինովնիկների հետ փոխկապակցված անձանց շրջանակը, ներդրվելու է շահերի բախման ինստիտուտը։

Արփինե Հովհաննիսյանը վստահ է` Կառավարությունը կկարողանա պայքարել ապօրինի հարստացման դեմ, միեւնույն ժամանակ  քրեականացումը շատ լավ կաշխատի, եթե ճիշտ ժամանակին արվեն մի քանի ծրագրեր:

«Այս դեպքում ես լիահույս եմ, որ մենք կհաջողենք»,-նշեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ