ԱՄՆ Թեքսասի նահանգի Օսթին քաղաքում ոստիկանները կրակել են մեքենայի ենթադրյալ գողի վրա։ Միջադեպի տեսագրությունը հոկտեմբերի 20-ին հրապարակել էր LiveLeak–ը։
Տեղաբնակ 25-ամյա Դերին Մարտինին նկատել էր հյուրանոցներից մեկի պահակը, որը կատարվածին հետեւել էր տեսախցիկով։ Երբ նա տեսել էր, որ անհայտ տղամարդը պոկում է մեքենաների դռները, վազել էր նրա հետեւից՝ ականատեսներին խնդրելով ոստիկանություն զանգահարել։
Fox 7 Austin հեռուստաալիքը հայտնում է, որ երդվյալները արդարացրել են ոստիկանին, որը սպանել էր չարագործին, քանի որ նա էր առաջինը կրակ բացել։