News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը չպետք է բաժանվի արտոնյալների եւ հասարակների կաստաների։ Այս մասին հոկտեմբերի 20-ին՝ խորհրդարանում վարչապետի ներկայացրած կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե իշխող ուժը սեփական աչքի գերանը չի տեսնում, նա չի կարող ուրիշինի փուշը ցույց տալ՝ անկախ նրանից, թե խոսքը ընդդիմության մասին է, թե արտաքին գործընկերների։

Հիշեցնեմ հանճարեղ Էյնշտեյնի հանճարեղ մտքերը. «Մեզ նոր մտածողություն է պետք, որպեսզի լուծենք հնի խնդիրները։ Մենք պետք է մեր առաջ բարձր նիշ դնենք»,– ասել է Շարմազանովը։

Նա նշել է, որ կառավարության ծրագիրը պաշտպանելը կախված չէ նրանից, թե ով է սիրում ՀՀԿ–ին կամ ՀՅԴ–ին։ «Դա պետք է համարել հասարակության վիճակը բարելավելու միջոց»,– ասել է Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ