News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում,  դիմակավորված երեք անձինք,  նախնական համաձայնությամբ,  կոտրելով տան եվրոպատուհանի ապակին,  ապօրինի մուտք են գործել  Ծաղկալանջի բնակիչներից մեկի տուն եւ հարձակվել  տանտիրուհու ու նրա հարսի վրա։ Կպչուն ժապավենով եւ   պլաստմասե պարաններով կապել են տանը գտնվող երկու կանանց  ձեռքերն ու  ոտքերը, ապա՝ որպես զենք օգտագործվող դանակի  գործադրմամբ կյանքի եւ առողջության համար  վտանգավոր   բռնություն գործադրելու սպառնալիքով  պահանջել եւ հափշտակել են առկա կանխիկ դրամը, ոսկյա զարդեր, բջջային հեռախոս եւ դիմել փախուստի։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի  2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեններ, պլաստմասե պարաններ, ձեռնոցի պոկված մասեր: Տանտիրուհին եւ նրա հարսը  ճանաչվել են որպես  տուժող եւ հարցաքննվել:

Մշակվել է քննչական պլան,  ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել համարժեք օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար եւ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ