News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համշենցիների պատմության մասին առաջին հայտնի հիշատակությունները պատկանում են հայ հոգևորականներ Ղևոնդին և Հովհան Մամիկոնյանին: Այդ երկու հեղինակների կողմից հիշատակվում է Համամի առաջնորդությամբ կատարված մի գաղթի մասին: Սակայն այդ գաղթի ճանապարհի և թվականի վերաբերյալ խառնաշփոթ կա: Ղևոնդի համաձայն` գաղթը կատարվել է 789-790 թվականների ընթացքում: Այդ տարիներին ապրած Եսայի կաթողիկոսի, արաբ ոստիկան Օբայդուլլահի և բյուզանդական կայսր Կոստանդին 4-րդի անունների հիշատակումը հաստատում է այդ տարեթիվը: Իսկ Հովհան Մամիկոնյանը հայտնում է, թե այդ գաղթը կատարվել է վերոնշյալ տարեթվից 160 տարի առաջ, այսինքն` 626 թվականին:

Համշենի պատմությանն անդրադարձած թուրք, հայ կամ արտասահմանցի գրեթե բոլոր պատմաբանները վկայակոչում են այդ գաղթի մասին: Բոլորի կողմից ընդունված տեսակետ է նաև, որ այդ գաղթն իրականացրած հանրությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է եղել: Սակայն բանավեճի առարկա է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եղած այդ խմբի էթնիկական կազմի հարցը: Թուրք պատմաբանները համշենցիների նախահայրը եղած Ամատունիներին համարում են տվյալ ժամանակաշրջանում քրիստոնեություն ընդունած թուրքեր: Համշենի պատմության այդ դարաշրջանը փաստագրելը բավականին բարդ է և դուրս է սույն հոդվածի թեմայի շրջանակներից:

Համշենցիները օսմանյան դարաշրջանում

Մինչև Օսմանյան կայսրության կողմից 1461 թ. Տրապիզոնի և շրջակա տարածքների գրավումը` Համշենում բնակվող մարդիկ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հայերեն խոսող և իրենց հայ համարող անձինք էին: Սպերի բեյերի հետ նրանց առնչություններից ելնելով` կարելի է ենթադրել, որ նախքան օսմանյան ժամանակաշրջանը ևս այստեղ գրանցվել է սահմանափակ իսլամացում: Սակայն աղբյուրները ցույց են տալիս, որ այդ իսլամացումը զանգվածային բնույթ չի կրել: Օսմանյան փաստաթղթերի շնորհիվ հնարավոր է հետևել սույն շրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխմանը: Օրինակ` 1530 թ. Բալա և Զիր (Զիլ-Ակունքի խմբ.) ամրոցներում աշխատող 70 մահմեդականների բացի, մնացած բնակչության 68 տոկոսը քրիստոնյա էր, իսկ 32 տոկոսը` մուսուլման:

1681 թ. Համշենում հայերի տների թիվը 870 էր, իսկ մուսուլմաններինը` 209: Հայ բնակչության հարաբերակցությունը 80 տոկոս էր:

1842 թ. Համշենում հայ տղամարդկանց թիվը 99 հոգի են կազմել:

Իսկ 1914 թ. Աթինայում (Փազարն ու Համշենը` ներառյալ) ընդամենը 28 հայ տղամարդ էր ապրում:

Բնակչության մասին տվյալները ցույց են տալիս, որ Համշենի բնակիչները 18-րդ և 19-րդ դարերում զանգվածաբար իսլամացվել են: Լա’վ, իսկ ինչպե՞ս է կատարվել այդ իսլամացումը: Կարելի է ասել, որ քրիստոնյա համշենահայերը մի մասը գաղթել է դեպի արևմուտք, իսկ մյուս մասը` կրոնափովելով մահմեդականացվել: Հարկ է նշել, որ եղել են նաև մուսուլման լինելուց հետո տվյալ շրջանից արտագաղթած համշենցիներ: Սխալ չի լինի նաև արձանագրել, որ Համշենում մնացած բնակչության մեծ մասը կրոնափոխ համշենցիներ են: Քանզի չկա որևէ արձանագրություն, որը ցույց կտա, թե Համշենի բնակչությունն արմատապես փոխվել է: Բացի այդ, չնայած որ իրենց ծագումը Համշենին վերագրող Խոփայի և Բորչկայի համշենցիները խոսում են հայոց լեզվի` Համշենի բարբառով, սակայն ներկայում նրանց ապրած շրջաններում չկան քրիստոնյա անցյալը հիշեցնող եկեղեցիներ կամ սրբատեղիներ: Բայց և այնպես, տվյալ շրջաններում կիրառվում են հարյուրավոր բառեր, արտահայտություններ և տեղանուններ, որոնք թե քրիստոնեության հետքերն են և թե համշենահայերենի ազդեցությունը: Այդ հանգամանքն էլ ենթադրել է տալիս, որ տվյալ խումբն իսլամաց(վ)ել է նախքան վերոհիշյալ բնակավայր գաղթելը: Հայերենի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած լեզվաբանները բացահայտում են, որ Համշենի բարբառը հայոց լեզվի տասնյակ բարբառներից մեկն է:

Բժշկյանից տեղեկանում ենք, որ մուսուլման համշենցիների նման` Տրապիզոն գաղթած քրիստոնյա համշենցիները նույնպես խոսել են այդ բարբառով: 1817-1819 թթ. տվյալ բնակավայրում շրջած Մինաս Բժշկյանը հայտնում է. «(Տրապիզոնի) գյուղերում ևս Հաչդուր կոչվող մանր մզկիթներ կան: Քանի որ գյուղական բնակչությունը Համշենից է, իսկ քաղաքայինը` Անիից, մեծ տարբերություն է առկա նրանց բարբառների միջև»:

Բժշկյանից բացի` Կոխը, Մառը, Ֆերուհան բեյը ևս նշում են, որ մուսուլման համշենցիները խոսում են հայերենի մի բարբառով:

Քանի որ օսմանյան գրանցումներում միլլեթների համակարգը հիմնված է կրոնի վրա, չի նշվում մուսուլմանների ծագման մասին: Հետևաբար, բնակչության մեջ մահմեդականների թվի աճը որպես թուրքերի թվի աճ համարելը չափազանց սխալ կլինի: Տվյալ շրջանների բնակչության մեծ մասի լազ, վրացի, հույն կամ հայ բնակչության մահմեդականացված թոռները լինելու փաստը հաստատվում է այսօր անգամ այդ ժողովուրդների մի որոշակի հատվածի կողմից լեզվի պահպանման շնորհիվ:

Համշենահայերի առումով բարեբախտաբար առկա է վերոնշյալ հանգամանքը բացահայտող մի քանի փաստաթուղթ:

Օսմանյան փաստաթղթերը

Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանին պատկանող ներքոհիշյալ փաստաթղթերն ապացուցում են վերոնշյալը: Երկու փաստաթղթերը կապված են իրար հետ: Առաջին փաստաթուղթը Գլխավոր շտաբի նախագահության չորրորդ մասնաճյուղի կողմից Ներքին գործերի նախարարությանն ուղղված մի գրություն է: 1913 թ. հունիսի 1-ով թվագրված սույն գրության մեջ նշված է.

«Տրապիզոնի վիլայեթին ենթակա Խոփա գավառում գտնվող Խոփայի սահմանային գումարտակի շրջանի Զուրփիջի /Յոլդերե/, Արվալա /Էշմեքայա, Չիմենլի/, Չավուշլու, Հայկի, Զարգինա /Գյունեշլի/, Գարջի /Հենդեք/ գյուղերի բնակչությունը հայտնի է Համշեն անունով և բաղկացած է հայ կրոնափոխ մուսուլմաններից. մնացած բնակչությունը կազմված է մահմեդական լազերից: Քանի որ համշենցիները միամիտ և անգրագետ են, որևէ միսիոներ կարող է հաջող կերպով գործունեություն ծավալել այնտեղ: Այդ պատճառով մեր տեղական իշխանությունների կողմից բնակչության նախազգուշացման և ուղեցույց լինելու անհրաժեշտությունը վերին աստիճանի կարևոր է: Այդ կարևորությունը շեշտվել է Ռուսաստանի հետ սահմանային կոմիսարության Խոպայի գումարտակին պատկանող զեկույցի մի պարբերության մեջ: Եվ մենք սույն հարցն ուշագրավ համարելով` ցանկանում ենք, որ անհրաժեշտն արվի այդ ուղղությամբ»:

Այս փաստաթղթի հետ կապված` Ներքին գործերի նախարարությունը 1913 թ. հունիսի 3-ին 388 համարի ներքո մի գրություն է ուղարկում Տրապիզոնի նահանգապետարան.

«Ծագումով հայ, սակայն կրոնափոխ եղած և Համշեն անվամբ հայտնի Խոպայի սահմանային գումարտակի կողմերում գտնվող Զուրփիջի (Յոլդերե), Արվալա (Էշմեքայա, Չիմենլի), Հայկի, Զարգինա (Գյունեշլի), Գարճի (Հենդեք) գյուղերը միամտության և անգրագիտության պատճառով կարող են տրվել միսիոներների խաբեություններին: Տեղական իշխանությունները պետք է լուսաբանեն համշենցիներին և նրանց ճիշտ ուղին ցույց տան: Այդ անհրաժեշտության մասին մեզ է հայտնել մեր Պաշտպանության նախարարությունը` Ռուսաստանի հետ սահմանին գտնվող մեր կոմիսարության գրության վրա հիմնվելով և ուշագրավ համարելով իրավիճակը մեկնաբանող այդ գրությունը: Պետք է այդ ուղղությամբ անել այն, ինչ անրաժեշտ է»:

Ի՞նչ են նշանակում այս փաստաթղթերը

Սույն փաստաթղթերը նախկինում հրապարակվել են նաև սոցցանցերում, «Ակօս» շաբաթաթերթում և Ուղուր Բիրյոլի «Սևծովյան շրջանի անհետացող ինքնությունը» գրքում, որը տպագրվել է «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից: Սույն հրապարակումները զանազան քննարկումների տեղիք են տվել: Սակայն մեր կարծիքով` դրանք բավարար չափով չեն արժևորվել: Դժբախտաբար առավելապես տիրապետող է եղել ոչ թե փաստաթղթերի բացահայտած փաստերը քննարկելու, այլ դրանց արժեքը նվազեցնելու միտումը:

Սույն փաստաթղթերն արհամարհողները հիմնվում էին այն հանգամանքի վրա, թե դրանք մի «անգրագետ տեսչի գործն են եղել»: Այդ ենթադրությունը անհիմն է, քանի որ այն տարիներին, երբ պատերազմը մոտենում էր, խելքին մոտ չէ ենթադրել, թե այնպիսի չափազանց կարևոր պարտականություն, ինչպիսին էր սահմանային անվտանգության հսկողությունը, կարող էր վստահվել մի «անգրագետ տեսչի»: Եթե անգամ ենթադրենք` տեսուչն անգրագետ է եղել, ամբողջովին անհեթեթ է ասելը, թե «այդ անգրագետը» սուտ և սխալ տեղեկություններ է հաղորդել Գլխավոր շտաբի համապատասխան մարմնին, Ներքին գործերի նախարարությանը և Տրապիզոնի նահանգապետարանին:

Եթե, որպես առանձին քննարկման առարկա, մի կողմ թողնենք սույն փաստաթղթերում արտահայտված այն մտահոգությունը, թե համշենցիները կարող են խնդիր հարուցել անվտանգության տեսանկյունից, ապա դրանցում արձանագրված ամենաէական կետը կմնա համշենական ինքնության բնութագրումը, ըստ որի` համշենցիները «մահմեդական դարձած հայեր են, ովքեր հայտնի են Համշեն անվամբ»: Ըստ էության, այդ բնութագրումը մեզ բացատրում է նաև, թե ինչպես է ի հայտ եկել Համշեն անունը` որպես էթնիկ պատկանելիության անվանում:

Համշենի` քրիստոնյա մնացած հայերի համար Համշեն անունն առավելապես տեղանուն է: Նրանց համաձայն` ինչպես որ կարելի է վանեցի, ջանիկցի կամ արդվինցի լինել, նմանապես հնարավոր է լինել համշենցի: Այսինքն` առավելապես արտահայտում է համերկրացի լինելը: Լեզուն, որով խոսում են համշենցիները, մի առանձնահատուկ հայկական բարբառ է, որն ամրապնդում է քրիստոնյա և մուսուլման համշենցիների միջև առկա կապը: 

Սակայն մահմեդական համշենցիների դեպքում պատկերն այլ է: Մուսուլման համշենցիների համար Համշենը էթնիկական պատկանելիություն է արտահայտում: Սխալ չի լինի ենթադրել, թե Համշեն անունն սկսել է այդ իմաստը կրել համշենցիների մահմեդականացումից հետո: Մուսուլման դարձած համշենցիներն այդ ժամանակաշրջանում խուսափել են իրենց բնորոշել քրիստոնեության հետ նույնացվող ինքնություն ունեցող հայությամբ: Դա չափազանց հասկանալի իրավիճակ է: Սակայն մահմեդական համշենցիները միևնույն ժամանակ ցանկացել են շեշտել, որ իրենք իրենց լեզվով և մշակույթով տարբերվում են մյուս մուսուլման ժողովուրդներից` թուրքերից, լազերից, քրդերից, իսլամացած հույներից և այլն: Ինչպես երևում է, նրանց այդ դիրքորոշումն էլ տեղիք է տվել, որ իրենց բնակավայրի անվանումն սկսեն օգտագործել իրենց ինքնությունն արտահայտելու նպատակով:

Հոդվածը հրատարակվել է Ստամբուլում տպագրվող «Գոր» ամսագրի չորրորդ համարում: Թարգմանությունը Akunq.net–ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ