News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու ոչնչացման 70-ամյակի հիշատակի օրը նշելը կարեւոր քայլ է։ Այս մասին AnalitikaUA.net–ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

«Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի հայերի պատմության նկատմամբ ուկրաինացի քաղաքական գործիչների հոգատար վերաբերմունքը։ Խորհրդարանի որոշումը կարեւոր պատմական գնահատական է։ Ես վստահ եմ, որ քայլ առ քայլ արդարացի գնահատականներ կստանան մեզ հուզող բոլոր իրադարձությունները»,– ասել է Շատվորյանը։

Հիշեցնեն, որ Ուկրաինայի խորհրդարանը որոշել է 2016-ի հոկտեմբերի 25-ը սահմանել որպես Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու ոչնչացման 70-ամյակի հիշատակի օր։

Հոկտեմբերի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտպանել է Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու ոչնչացման 70-ամյակի հիշատակի օր սահմանելու որոշումը։ Որոշմանը կողմ է քվեարկել 240 պատգամավոր։

Որոշման մեջ նշվում է, որ նախագիծը կապահովի պատմական հիշատակի պահպանումը, կնպաստի բարեկամական միջազգային կապերի խորացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ