News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իմիգրացիոն ծառայությունը կարողանում է հայտնաբերել Մեքսիկայի կողմից Ամերիկա սահմանը ապօրինաբար հատած մարդկանց միայն կեսին։ Ըստ ներքին անվտանգության դեպարտամենտի զեկույցի՝ անցած տարի բռնել էին երկիր մտած անլեգալների միայն 54 տոկոսին, գրում է Americaru–ն։

2015-ին Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանը ապօրինաբար հատած շուրջ 170 հազար մարդ կարողացել է թաքնվել իշխանություններից։ Նրանց մի մասը սահմանը հատել է ցամաքային ճանապարհով, մյուս մասը՝ ծովով։ Նշում են, որ իշխանությունների հետապնդումից խուսափած անլեգալների քանակը 2005-ին 1․5 մլն էր կազմում։

Մեքսիկայից ապօրինի միգրանտների թվի զգալի անկումը պայմանավորված է սահմաններին անվտանգության ծառայությունների ֆինանսավորման ավելացումով, հիմա այդ գումարը հասնում է տարեկան 14 մլրդ դոլարի։ Նաեւ անլեգալ մուտքի փորձի համար հիմա ավելի խիստ պատիժ է սահմանված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ