Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ 38-ամյա Նորիկ Զարգարյանն ամառվանից անհետ կորել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքէջից: Հունիսի 12-ին Նորիկ Զարգարյանը տնից դուրս է եկել Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով, սակայն այդ օրվանից նրա մասին հարազատները տեղեկություն չունեն: