News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը պատմել է մարդկության ապագայում արհեստական ինտելեկտի դերի մասին, հայտնում է The Guardian–ը։

Հոքինգը հայտնել է, որ հզոր արհեստական ինտելեկտի ստեղծումը կդառնա մարդկության համար կամ լավագույն, կամ վատագույն իրադարձությունը։ Նման տեսակետ է նա հայտնել Քեմբրիջի համալսարանում Ապագա ինտելեկտի կենտրոնի բացման ժամանակ։

«Մենք շատ ժամանակ ենք ծախսում ուսումնասիրելով պատմությունը, որը, եկեք շիտակ ասենք, հիմնականում հիմարությունների մասին է»,- ասել է Հոքինգը։ Գիտնականը դրական փոփոխություն է անվանել այն, որ հիմա ուսումնասիրության առարկա կդառնա նաեւ ինտելեկտի ապագան։

Հոքինգը բազմիցս նախազգուշացրել է արհեստական ինտելեկտի հնարավոր ռիսկերի մասին։ Միաժամանակ նա նաեւ դրական կողմերն է նշում։ Գիտնականը չի բացառում, որ այդ նոր տեխնոլոգիական հեղափոխության շնորհիվ մարդկությունը կկարողանա չեզոքացնել այն վնասի մի մասը, որը բնությանը պատճառել է ինդուստրալիզացիան։ «Եվ իհարկե մենք նպատակ ունենք նաեւ վերջնականապես արմատախիլ անել հիվանդություններն ու աղքատությունը»,- ասել է Հոքինգը։ «Մեր կյանքի յուրաքանչյուր ասպեկտ կփոխվի։ Կարճ ասած՝ ապա արհեստական ինտելեկտի ստեղծման հաջողությունը կարող է դառնալ ամենամեծ իրադարձությունը մեր քաղաքակրթության պատմության մեջ»,- շեշտել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ