News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Tesla-ն մտադիր է արգելել վարորդներին իր ինքնակառավարվող մեքենաները օգտագործել համատեղ երթեւեկության ծառայություններում: Ընկերությունը ներկայացրել է նմանատիպ սեփական Tesla Network անվանումով նախագիծը, գրում է Electrek պարբերականը:

Հոկտեմբերի 19-ին ներկայացնելով ամբողջությամբ ինքնակառավարվող համակարգը՝ ընկերությունը ներկայացրել է նաեւ Telsa Network-ը:  Ենթադրվում է, որ ծառայությունը կաշխատի Uber-ի պես՝ թույլ տալով մեքենաների տերերին օգտագործել մեքենաները ուղեւորներ տեղափոխելու եւ գումար աշխատելու համար:

Սակայն Tesla-ի մեքենաները կթույլատրվի օգտագործել միայն Tesla Network-ի շրջանակում: «Մենք ողջունում ենք Tesla մեքենաների օգտագործումը համատեղ երթեւեկության համար, սակայն եկամուտ ձեռքբերելու համար դրանք կարելի է օգտագործել միայն Tesla Network-ի շրջանակում»,- ասվում է ընկերության  հայտարարության մեջ:

Ներկայացնելով ինքնակառավարման նոր համակարգը՝ Էլոն Մասկը հայտարարել է, որ շատ շուտով Tesla մեքենաները առանց վարորդի մասնակցության կկարողանան ինքնուրույն մեծ տարածություններ հաղթահարել: Electrek-ը նշում է, որ Tesla մեքենաների տերերը  շուտով կկարողանան իրենց մեքենաները ուղարկել գումար վաստակելու՝ մինչ իրենք զբաղված են այլ գործերով:

Պարբերականը նշում է նաեւ, որ առայժմ Tesla-ն չի սահմանափակում իր մեքենաների տերերին, այդ թվում չի արգելում օգտագործել դրանք Uber կամ Lyft ծառայություններում: Դա պայմանավորված է նրանով, որ դեռ մեքենաների կառավարումը իրականացվում է վարորդի կողմից, այլ ոչ ինքնակառավարման համակարգի:

2016 թվականի սեպտեմբերից Uber-ը փորձարկում է իր ինքնակառավարվող տաքսիները Փիթսբուրգ քաղաքում, բայց այդ մեքենաներում կա վարորդ, որը հսկում է իրավիճակը: Օգոստոսից նաեւ Սինգապուրում երթեւեկում են ինքնակառավարվող մեքենաներ, որոնք թողարկել է տեղական nuTonomy ընկերությունը՝ մեկ ամսով առաջ անցնելով Uber-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ