Բրիտանական ոստիկանությունը պայթեցրել է Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերված կասկածելի առարկան։ Reuters-ի փոխանցմամբ այդ փաստով սկսվել է հետաքննություն։
Հոկտեմբերի 20-ի տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 10։00-ին մետրոպոլիտենի աշխատակիցները կասկածելի առարկա են հայտնաբերել North Greenwich կայարանում ու ոստիկանություն են կանչել։ Իրավապահները անվտանգության նկատառումներով պայթեցրել են առարկան ու որոշ ժամանակով փակել կայարանը։