News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ ու Թուրքիայի հարաբերությունները, որոնք վատացել էին ռուսական «Սու 24»-ի խոցումից հետո, դեռ ամբողջովին չեն վերադարձել մինչճգնաժամային մակարդակին, «գործընթացը նոր է սկսվել», հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես կարծում եմ, որ այդ գործընթացը նոր է ընթանում։ Եվ իհարկե չի կարելի խոսել այն մասին, որ այն արդեն ավարտվել է»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։ «Բարձրագույն մակարդակով շփումներից հետո ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք պետք է նպաստեն հարաբերությունների մակարդակի վերականգնմանը, այդ թվում տնտեսական ոլորտում։ Եվ դուք հոյակապ հասկանում եք, որ ստորագրման պահից մինչեւ իրականացում պետք է որոշ ժամանակ անցնի։ Այս օրինակը խոսում է այն մասին, որ այդ գործընթացը դեռ նոր է ընթանում»,- բացատրել է նա։

Ինչ վերաբերում է Սիրիայում իրավիճակին, ապա «մեր եւ մեր թուրք գործընկերների միջեւ շփումն իրոք վերականգնվել է ու ընթանում է տեսակետների փոխանակություն», հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ