News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրությունների ազնվության շուրջ «կասկածներ սերմանելու»՝ Դոնալդ Թրամփի փորձերը «վտանգավոր» է կոչել եւ հայտարարել, որ դրանք քայքայում են ամերիկյան ժողովրդավարությունը եւ ծառայում երկրի հակառակորդների շահերին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Դա կատակի նյութ չէ»,- Ֆլորիդայում Հիլարի Քլինթոնի նախընտրական միջոցառման ժամանակ ասել է Օբաման: Նա Թրամփի մեկնաբանությունները նախագահի պաշտոնին նրա անպետքության հերթական ապացույցն է անվանել:

«Բոլոր հանրապետականները, ոչ բոլորը, բայց մեծամասնությունը, խոստովանեցին, որ այսպիսի մեծ երկրում անհնար է կեղծել ընտրությունները»,- ասել է նախագահը:

Քլինթոնի հետ նախագահական վերջին բանավեճերի ընթացքում հանրապետական թեկնածուն հրաժարվել էր պատասխանել հարցին, արդյո՞ք կհետեւ բազմամյա ավանդույթին եւ կընդունի պարտությունը, եթե չհաղթի նոյեմբերի 8-ի քվեարկության արդյունքում: Թրամփն արդեն մի քանի շաբաթ է՝ կանխագուշակում է, որ ընտրությունները «կեղծվելու» են Քլինթոնի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ