News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե Ռուսաստանը շարունակի Հալեպի ռմբակոծումները, ապա Եվրամիությունը կդիտարկի բոլոր թույլատրելի պատասխան գործողությունները: DW-ի հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ինտենսիվ ռմբակոծությունները վերականգնելու դեպքում Եվրամիությունը կարող է վերանայել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը: Մերկելի խոսքով՝  գագաթնաժողովում առայժմ նոր պատժամիջոցների կոնկրետ պլանների մասին չի խոսվել, բայց անհրաժեշտության դեպքում ԵՄ-ը կարող է արագ գործել: Գագաթնաժողովի մասնակիցները միաձայն դատապարտել են «անմարդկային» ռմբակոծումները եւ պայմանավորվել են սաստկացնել Մոսկվայի եւ Դամասկոսի վրա ճնշումները՝ Սիրիայում զինադադարի հասնելու համար, ընդգծել է Մերկելը:

ԵՄ Խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի խոսքով՝ «հստակ է, որ Ռուսաստանի ռազմավարությունն ուղղված է ԵՄ-ի թուլացմանը», որի համար տարբեր մեթոդներ են կիրառվում՝ օդային տարածքի խախտումներից եւ տեղեկատվական արշավներից մինչեւ քիբերհարձակումներ եւ քաղաքական գործընթացներին միջամտություն: Գագաթնաժողովում որոշվել է դրան հակազդել: ԵՄ-ը երկխոսության պատրաստ է, բայց փոխզիջման չի գնա այն հարցում, որը վերաբերում է արժեքներին եւ սկզբունքներին, նշել է Տուսկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ