News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Մեքսիոյի նահանգի Ալբուկերկե քաղաքում՝ տարրական դպրոցի մոտակայքում, գտել են 1968-ին թողնված ժամանակի պատիճ, հայտնում է Paleofuture–ը։

Սերունդների համար թողնված նամակների մեծ մասը գրել են երեխաները, որոնք պատմել են իրենց սիրելի հեռուստաշոուների, երաժշտական խմբերի մասին։ Սակայն առավել ուշագրավ է ուղերձը, որը մակագրված է «Կտեսնվենք ավելի ուշ, վայրենինե՛ր»։

«Ես մահացած եմ։ Ես հաճախում եմ Մոնթգոմերիի դպրոց։ Դա դպրոցի հին անունն է։ Ես ծնվել եմ 1900 թվականին։ Իմ սիրելի առարկան ոստիկաններին վախեցնելն է։ Ես կիթառ եմ նվագում։ Դա լարավոր տախտակ է, եթե դուք չգիտեք։ Ես 10 տարեկան եմ։ Կտեսնվենք ավելի ուշ, վայրենինե՛ր»,– ասված է նամակում։

Նամակը գրել է Գրեգ Լի Յանգմենը, որի ճակատագրի մասին ոչինչ չի հաջողվել պարզել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ