News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը Ալֆրեդ Սմիթի հիմնադրամի կազմակերպած հեղինակավոր գալա ընթրիքի ժամանակ «խայթոցներ» են փոխանակել միմյանց հասցեին։ ԱՄՆ նախագահի հիմնական թեկնածուները 1960-ական թվականներից սկսած՝ ավանդաբար այցելում են ընթրիքին, որտեղ ծաղրում են միմյանց։

«Այսօր Հիլարիի կյանքում առաջին օրն է, երբ նա խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ նույն սենյակում է  գտնվում, եւ դրա համար նրան չեն վճարում»,– կատակել է Թրամփը՝ ակնարկելով խոշոր ընկերությունների հետ Քլինթոնի կապերը։

Կատակն շարժել է նաեւ Քլինթոնի ժպիտը, փոխանցում է BBC–ն։

Քլինթոնը կատակել է իր մասին՝ ասելով, թե ստիպված է եղել ընդհատել քնի համար իր կանոնավոր ընդմիջումները, որպեսզի ներկայանա ընթրիքին։

Ընտրարշավի ժամանակ Քլինթոնի առողջական վիճակի մասին տարբեր շշուկներ էին պտտվում, հատկապես, երբ նա իրեն վատ էր զգացել 2001–ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ