News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Չկալով համայնքի սկզբնամասում գտնվող Շաքարյանների երկհարկանի տան պատշգամբը սողանքի հետեւանքով փլվել է:

«Այդ հատվածում սողանք կար, հիմա եկած վերջին ձյան հետեւանքով ավելի է բացվել, ինչի արդյունքում պատշգամբը փլվել է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց համայնքապետ Ռոման Շաքարյան: Վերջինիս խոսքով մեծ ճեղքեր են առաջացել նաեւ տան պատերի հատվածում եւ ամեն պահի կարող է փլվել նաեւ տունը:

6-հոգանոց բազմանդամ ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում: Ներկայումս անհնար է դարձել ոչ միայն դուրս ու ներս անելը, այլեւ փլման վտանգի տակ գտնվող տանն ապրելը: Փորձում ենք այդ ընտանիքի համար բնակվելու այլ վայր ընտրել, հանել տնից, որ հանկարծ դժբախտ պատահարի զոհ չդառնան: Այդ տանն արդեն շատ վտանգավոր է ապրելը»,- նշում է համայնքապետը:

Գյուղապետի խոսքով, գյուղի այդ հատվածում սողանք վաղուց էին նկատել, սակայն չեն պատկերացրել, որ այն կարող է մեծանալ ու նման չափերի հասնել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ