News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը՝ Լիա Հունանյանը, եւ ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն հաշտվել են։ Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ուներ նաեւ բժիշկների հետ։ Ավելին՝ գործընթացը հասել էր դատարան։

Այսպես՝ նախկին ոստիկանապետի դուստրը հայցերով դիմել էր դատարան, սակայն փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով դատարանը ստիպված էր վարույթ չընդունել Հունանյանի հայցերը։

Սակայն վերջինս որեւէ կերպ չէր հանձնվում եւ տեխնիկական հերթական խնդիրը կարգավորելով՝ կրկին դիմել էր դատարան։

«Ժողովուրդ»–ն ավելի վաղ հայտնել էր, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ– Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով։ Ոստիկանի դուստրը պահանջում էր, որ ՓԲԸ– Ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն՝ առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ։

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ ԲԿ-ն եւ Լիա Հունանյանը հաշտության պայմանագիր են ստորագրել այն պայմանով, որ Հունանյանի պահանջված գումարը փոխհատուցվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ