Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգում պայթյունի հետեւանքով առնվազն 16 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al Arabia հեռուստաալիքը:
Նշվում է, որ երկու մահապարտներ իրենց պայթեցրել են նահանգի հյուսիս-արեւմտյան շրջանի էլեկտրակայանում՝ դրա գրոհի անհաջող փորձից հետո: