Հոկտեմբերի 20-ին, ժամը 6-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում իրար են բախվել 33-ամյա Տիգրան Ք.-ի վարած «ՎԱԶ-2103» եւ անհայտ ավտոմեքենան։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Տիգրան Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, իսկ անհայտ ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: