News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Formula 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի Mercedes-Benz E 55 T AMG Designo ավտոմեքենան աճուրդի է հանվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է գերմանական Auctionata աճուրդի տան կայքը:

Հոկտեմբերի 28-ին Բեռլինում կայանալու է Riding with the King: Classic Cars աճուրդը: Շումախերին պատկանած 1998 թվականի արտադրության Mercedes-ի մեկնարկային գինը 100 հազար եվրո է:

Աճուրդում կվաճառվի նաեւ ամերիկյան հայտնի երգիչ եւ դերասան Էլվիս Փրեսլիի նախկին մեքենան: 1977 թվականի արտադրության Triumph TR6-ի մեկնարկային գինը 600 հազար եվրո է:

2013 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայում դահուկ քշելիս Շումախերը լուրջ վնասվածքներ էր ստացել: Նախկին ավտոարշավորդը 2014 թվականի սեպտեմբերից վերականգնվում է իր շվեյցարական առանձնատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ