News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարվա հուլիսի 29-ին, Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա.Ս.-ի մատնանշած վայրում հայտնաբերվել և առգրավվել է ճապոնական արտադրության «SONY» ապրանքանիշի «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես, ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունն առաջարկում է այն լրագրողներին կամ քաղաքացիներին, ում պատկանող «SONY» ապրանքանիշի «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկը կորել կամ հափշտակվել է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ, տեսախցիկի տեխնիկական բնութագրերն ու պատկանելիությունը հավաստող փաստաթղթերով դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա)՝  պատճառված վնասի չափը պարզելու և վնասի փոխհատուցման հետ կապված հարցերը լուծելու համար: Անհրաժեշտության դեպքում տեղեկությունների համար զանգահարել 011 900 035 և 011 900 048 հեռախոսահամարներով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ